ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հիմա ինչ, «հավերժ կախաղա՞ն»

Հիմա ինչ, «հավերժ կախաղա՞ն»
06.07.2012 | 23:14

Թատերագիր, երգիծաբան Վահրամ Սահակյանը պիտի հեռանար Հայաստանից, որովհետև իր վեպը գրելուց հետո նրան կարող էին «կախաղան հանել»: Որովհետև գրելու երեսից չէր մուծել վարձակալած բնակարանի վճարը և կարող էր հայտնվել փողոցում: Ոչ մեկը եղավ, ոչ` մյուսը: Հետո նա որոշեց, որ էլ չի գրելու հայերեն ու հայ ընթերցողի համար, հիմա էլ պարզվում է, որ նրան ծեծել են, բայց... չեն ծեծել: «Հարսնաքարում» տեղի ունեցած դեպքի մասին նրա դատողությունները շատերին դուր չէին եկել, բայց քաղաքն այնպիսի սուգ էր ապրում, որ առանձնապես «մեա կուլպա»-ի տրամադրություն չուներ: Ժամանակ առ ժամանակ Youtube-ում հայտնվում են «կախաղանից գլուխն ազատած» երգիծաբանի քիչ թե շատ հանճարեղ դատողությունները մեր հասարակության համար կարևոր կամ կարևոր թվացող իրադարձությունների շուրջ: Չէի ասի, թե սպասվածի չափ զարմացնում եմ հանրությանը: Հայհոյախառն մեկնաբանություններով այսօր այլևս ինքնագովազդ չես ապահովի: Աղբը տարածող, հայհոյանքներին նույն կերպ արձագանքող լրատվամիջոցներն էլ, չեմ կարծում, թե փայլուն գործ են անում: Հիմա ինչ, «հավերժ կախաղա՞ն» : Գուցե նոր բան ասելու, խոսքով բուժելու, սիրով ու իրական արվեստի միջոցով խոսելո՞ւ ժամանակն է:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 6390

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ